211652_close_icon
views-count1289 դիտում article-date 18:13 06-11-2015

Նոտարի գործողություններում ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշները պարզելու նպատակով հաղորդում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն

2015 թվականի հոկտեմբերին ՀՀ արդարադատության նախարարություն է դիմել քաղաքացի Մ.Մ-ն ՝ բողոք ներկայացնելով Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վ.Գ-ի գործողությունների վերաբերյալ: Քաղաքացու բողոքի ուսումնասիրության, իսկ հետագայում նաև կազմակերպված ընդունելության արդյունքում պարզվել է, որ նոտարի գործողություններում կարգապահական խախտման բնույթի հատկանիշներ պարունակելուց բացի՝ առկա են նաև ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել համապատասխան հաղորդում՝ նոտարի գործողություններում ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներին առնչվող հանգամանքների առկայությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու վերաբերյալ: [b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր