211652_close_icon
views-count1375 դիտում article-date 10:12 07-11-2015

Կուբայի առաջնորդը հայտնել է, թե երբ կհեռանա նախագահի պաշտոնից

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ մտադիր է հրաժարական տալ իր պաշտոնին, տեղեկացնում է Ria Novosti-ն: «Ես չեմ պատրաստվում ոչ մեծ պապ դառնալ, ոչ էլ թոռան թոռ, այլապես կուբացիները ինձնից կհոգնեն: Ինչպես ասել էի մեր կուսակցության նախորդ նիստում և երբ 5 տարի առաջ, երբ ստանձնեցի նախագահի պարտականությունները, 2018 թվականի փետրվարի 24-ին ավարտելու եմ և հեռանամ»,-ասել է Կաստրոն Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոյի հետ հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր