2481 դիտում
16:27 09-08-2021
«Շատ շուտով». Լուկաշենկոն ասել է՝ երբ կհեռանա նախագահի պաշտոնից
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է այն հարցին, թե ով և երբ կլինի Բելառուսի նախագահն իրենից հետո, գրում է belta․by-ն:
«Ում կընտրի բելառուս ժողովուրդը, նա էլ կլինի նախագահը, դա իսկապես այդպես է»,- ասել է Բելառուսի առաջնորդը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Պետք չէ գուշակել, թե երբ է հեռանալու Լուկաշենկոն և այլն: Շատ շուտով», - հավելել է պետության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), երկուշաբթի հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի Բելառուսում ժողովրդավարական հեղափոխություն հաղթանակին, որում նաև կարծիք է հայտնել, որ «բելառուսական ռեժիմը կընկնի»:
Այդ նպատակով առաջարկվում է պատժամիջոցների միջոցով ցույց տալ «ռեժիմին պատժելու» պատրաստակամությունը և աջակցել «բելառուս ժողովրդի անդադար պայքարին»:
«Ռեժիմը կընկնի, և ժողովրդի հաղթանակն անխուսափելի է. դա ժամանակի հարց է: ԵՄ-ն պետք է պատրաստվի ժողովրդավարական հեղափոխության հաղթանակին Բելառուսում», - ասել է խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Բելառուսում նախագահական վերջին ընտրությունների առաջին տարեդարձի կապակցությամբ հրապարակված հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր
1372 դիտում
10:12 07-11-2015
Կուբայի առաջնորդը հայտնել է, թե երբ կհեռանա նախագահի պաշտոնից
5131 դիտում
21:17 14-08-2021
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը. Նաիրի Հոխիկյան
3363 դիտում
15:00 07-11-2016
Սաակաշվիլին կհեռանա Օդեսայի նահանգապետի պաշտոնից
Այս բաժնից
880 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
853 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
967 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար