2445 դիտում
12:20 08-11-2015
Տուլայի մոտ ավտոբուսի վթարից զոհված 68-ամյա կնոջ աճյունը Երևան կտեղափոխվի նոյեմբերի 8-ին
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից շարունակվում են համակարգվել Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և Հայաստան տեղափոխման աշխատանքները:
Վթարից տուժած` նոյեմբերի 7-ի լուսադեմին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով մահացած 68-ամյա կնոջ աճյունի տեղափոխումը Տուլայի հայ համայնքի անմիջական մասնակցությամբ կկազմակերպվի նոյեմբերի 8-ին:
Նախօրեին` նոյեմբերի 7-ին, ժամը 20.20-ին կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ՏԿԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ, ով հաղորդեց, որ Հռիփսիմե Գուրգենի Սիրեկանյանի դին և ուղեկցող հարազատների տեղափոխումը Երևան նախատեսվում է [b]նոյեմբերի 8-ին Երևանի ժամանակով ժամը 14.10-ին (թիվ 905 չվերթով)՝ Դոմոդեդովո օդանավակայից:[/b]
Նմանատիպ նյութեր
4019 դիտում
11:26 10-11-2018
Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1003 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք