211652_close_icon
views-count12439 դիտում article-date 10:03 09-11-2015

Երևանում բախվել են «Ֆիտնես» կենտրոնի մարզիչի BMW-ն և տաքսու վարորդի KIA-ն. վերջինը հայտնվել է մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի և Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 50-ամյա Ռուբեն Ներսիսյանի վարած Kia մակնիշի L 3064 համարանիշի և 27-ամյա Հակոբ Լոբասյանի վարած BMW մակնիշի 08 CC 909 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Kia-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կրպակին և հայտնվել մայթին: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել են գազի արտահոսքը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Հ. Լոբասյանը աշխատում է «Գոլդս Ջիմ» ֆիտնես կենտրոնում՝ որպես մարզիչ, իսկ Kia-ի վարորդ Ռ. Ներսիսյանը աշխատում է «Լոգան» տաքսի ծառայությունում: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր