Իրանը կարող է Ռուսաստանից ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն կայաններ ձեռք բերել
Ռուսաստանը կարող է ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն կայաններ մատակարարել Իրանին, որոնք արտադրում է ռուսական «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնը: Այդ մասին Dubai Airshow-2015-ի շրջանակներում ասել է կոնցեռնի ղեկավար Իգոր Նասենկովը:
Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում, եթե թույլ տա քաղաքական իրավիճակը, ռուսական կողմը պատրաստ կլինի Իրանին մատակարարել նշված կայանները:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել նաև այն մասին, որ ստորագրվել և ուժի մեջ է մտել ռուսական C-300 ԶՀՀ-ների մատակարարման մասին ռուս-իրանական պայմանագիրը: