5503 դիտում
10:49 01-03-2018
Նախարարը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և ստացել 5.34 մլն դրամ եկամուտ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պարզվում է, 2017թ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Դա է վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը: Մասնավորապես՝ եկամուտների բաժնում հստակ նշված է, որ Ռոստոմյանը ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 5.34 մլն դրամ:
Մինչդեռ Հայաստանում Սահմանադրությամբ պատգամավորներին, նախարարներին, դատավորներին և այլ պաշտոնատար անձանց արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Թե կոնկրետ ի՞նչ տեսակի գործունեության մասին է խոսքը, հայտարարագրում նշված չէ: Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ Ռոստոմյանն անցած տարի 18 մլն դրամով վաճառել է իր TOYOTA LAND CRUISER 200 4.0 մակնիշի ավտոմեքենան: Նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ նոր ավտոմեքենա նախարարը ձեռք չի բերել:
Ռոստոմյանի կուտակած դրամական միջոցները տարվա ընթացքում ավելացել են, այսպես՝ տարվա սկզբին առկա 4 մլն դրամը տարվա վերջում դարձել է 5.4 մլն դրամ, իսկ 12 հազար դոլարը՝ 24.5 հազար: Նախարարի տարեկան եկամուտները գերազանցել են 31 մլն դրամը, որից 6.8 մլն դրամն աշխատավարձ է, 5.34 մլն դրամը, ինչպես նշեցինք, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, 18 մլն դրամը գույքի օտարումից ստացվածն է, 1.5 մլն դրամը՝ վարձակալությունից ստացված գումարը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
09:29 07-02-2014
Դատավորները նույնիսկ թոշակի գնալուց հետո իրավունք չունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. Ժողովուրդ
1044 դիտում
12:44 07-05-2019
Ծառուկյանը հիմնավոր է համարում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին իր ներկայացրած պարզաբանումը
Այս բաժնից
1777 դիտում
07:37 16-10-2024
Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. «Ժողովուրդ»
2248 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1681 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»