211652_close_icon
views-count892 դիտում article-date 16:33 10-11-2015

Մայր Աթոռը նոր աշխատություն է լույս ընծայել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքից «Քարոզգիրք (հեղինակային քարոզներ)» ժողովածուի առաջին հատորը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Գիրքը 1868-1919թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պարբերականը հանդիսացող «Արարատ» ամսագրում հրատարակված հեղինակային քարոզների համահավաք ժողովածուն է` կազմված Հասմիկ Մելքոնյանի աշխատասիրությամբ: Այն ընդգրկում է 143 քարոզներ`բաժանված թեմատիկ խմբերի` ազգային-եկեղեցական, կրոնական, բարոյագիտական բնույթի, ինչպես նաև հովվական կյանքի, աղոթքի, ընտանիքի և ամուսնության, հավատի ու սրբության մասին քարոզներ: Քարոզգիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Նմանատիպ նյութեր