211652_close_icon
views-count948 դիտում article-date 17:29 10-11-2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Մոտ երկու տասնամյակ առաջ՝ 1996-ին ներդրվելով, տեղական ինքնակառավարման համակարգը զգալի առաջընթաց է արձանագրել ու այս ընթացքում նաև ապացուցել կառավարման այս համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում մեր բնակչության վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ՝ այդպիսով նաև ավելացնելով հանրությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ ՏԻՄ-երի պատասխանատվությունը: Վստահությանը զուգահեռ ավելանում է նաև տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցությունը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս շատ ավելի լավ պատկերացնելու տեղական նշանակության խնդիրներն ու հնարավորին արագ և ճիշտ լուծումներ գտնելու դրանց համար՝ նաև ապահովելով գործընթացների առավել թափանցիկությունը: Մարդիկ այսօր առաջին հերթին հենց տեղական ինքնակառավարման մարմնին են դիմում իրենց հուզող ու հետաքրքրող հարցերով և, ի պատիվ համակարգի աշխատողների՝ պետք է փաստենք, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները՝ հնարավոր լուծումներ տալով բարձրացված հարցերին կամ էլ օգտակար խորհրդատվությամբ նպաստելով այս կամ այն հարցի կարգավորմանը: Հարգելի բարեկամներ,Համոզված եմ, որ այսուհետ էլ դուք նույն նվիրվածությամբ շարունակելու եք ձեր աշխատանքը՝ նպաստելով համակարգի ամրապնդմանն ու կատարելագործմանը, ի շահ և ի բարօրություն մեր ազգաբնակչության: [b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]

Նմանատիպ նյութեր