2698 դիտում
16:50 10-11-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ուղերձում ասվում է.
«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ բոլորիդ` Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ:
Արդեն 20 տարի է, ինչ ՏԻՄ-երը դարձել են հանրությանը հուզող խնդիրները լուծելու կարևորագույն օղակներից մեկը՝ որպես բնակչությանն ամենամոտ կանգնած ինքնակառավարվող համակարգ: Կասկածից վեր է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը մեր անկախ պետականության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: Առավել ևս, որ հետզհետե ավելանում է նաև տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցությունը, ինչը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ավելի լավ պատկերացնելու տեղական նշանակության խնդիրները, այլ նաև նպաստում է դրանց հնարավորին արագ ու արդյունավետ լուծումներ գտնելուն: Սա նաև ապահովում է գործընթացների առավել թափանցիկությանն ու իր հերթին ավելացնում վստահությունը՝ հանդեպ տեղական ինքնակառավարման մարմինների:
Այս ամենում, անշուշտ, իրենց կարևոր դերակատարումն ունեն համակարգի աշխատողները, ովքեր այս 20 տարիների ընթացքում մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ, իրենց ամենօրյա սրտացավ աշխատանքով ապացուցել են, որ համայնքի բնակչի կողքին են և միշտ պատրաստ են լուծելու նրան հուզող խնդիրներն ու տրամադրելու անհրաժեշտ խորհրդատվություն:
Հարգելի բարեկամներ,
վստահ եմ, որ նույն նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակելու եք ձեր կարևոր աշխատանքը՝ ամրապնդելով առկա ձեռքբերումներն ու կատարելագործելով ՏԻՄ համակարգը, ինչից, հաստա՛տ, շահելու են մեր բնակիչներն ու պետությունը»։
Նմանատիպ նյութեր
951 դիտում
17:29 10-11-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
1938 դիտում
09:28 11-10-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երևանի օրվա առթիվ
1974 դիտում
12:18 10-11-2017
Տարոն Մարգարյանը շնորհավորել է ՏԻՄ աշխատողներին՝ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
766 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»