1589 դիտում
08:07 12-11-2015
Գյումրիում անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու համար տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» է իրականացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է հանրաքվեի քարոզարշավի մասին.
«Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» Է իրականացրել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ տեղամասերը հիմնականում բաժանվել են գյումրեցի պատգամավորների «միջև», և հենց նրանք պետք Է ապահովեն անհրաժեշտ թվով այո-ները։
Պատգամավորներն Էլ առանձնակի եռանդով «լծվել են աշխատանքի», քանի որ նրանց բաց տեքստով ասվել Է, որ իրենց ապագա ճակատագիրը կախված է հանրաքվեի արդյունքներից։ «Բաժանումների» արդյունքում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շատ քիչ տարածք է բաժին հասել, ինչի արդյունքում տեղի իշխանական վերնախավի շրջանում արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա եկող տարվա սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի լինի իշխանության թեկնածուն։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս երկու տեղամաս Է «բաժին հասել», որ պարապ չմնա»։
Նմանատիպ նյութեր
31553 դիտում
10:11 15-04-2019
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 BMW-ներ, 2 Mercedes-ներ, 2 Toyota-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
18583 դիտում
20:09 08-09-2019
Երկու օրում Երևանում թալանվել են մի քանի Porsche Cayenne-ներ, Volkswagen Touareg-ներ, Lexus-ներ և այլ ավտոմեքենաներ
Այս բաժնից
637 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
877 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2194 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ