2782 դիտում
08:17 12-11-2015
Նոր սկանդալ է հասունանում հայ եկեղեցու սպասավորի և եզդի համայնքի ներկայացուցիչների միջև. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ վերջին օրերին նոր սկանդալ է հասունանում հայ եկեղեցու սպասավորի և եզդի համայնքի ներկայացուցիչների միջև և շարունակում.
«Հայ առաքելական եկեղեցին լուռ հետևում է «հակամարտությանը»՝ այդպես էլ չպարզաբանելով իրավիճակը՝ ինքը կիսո՞ւմ է իր սպասավորի կարծիքը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ օրերս Տեր Եսայի քահանան հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ եզդին արևապաշտ է: «Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արևն է: Աղոթում են արևին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»,-նշել էր քահանան:
Այս հայտարարությունը վիրավորել են մի ամբողջ ազգի ու եթե նա՝ որպես հոգեւորական, չգիտակցի իր սխալն ու ներողություն չխնդրի, մենք կդիմենք համապատասխան քայլերի, իրենց հերթին արձագանքել էին եզդի համայնքի ներկայացուցիչները: Նրանց առանձին ներկայացուցիչներ կասկածի տակ էին դրել քահանայի գիտելիքները՝ մանրամասն ներկայացնելով, որ վերջինիս ասածները որևէ առնչություն չունեն կրոնի հետ»:
Նմանատիպ նյութեր
7292 դիտում
21:35 18-04-2014
Եզդի Ճակոյի հարազատները եւ Եզդի համայնքի ներկայացուցիչները դիմում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
26271 դիտում
14:53 30-11-2020
Հայտնի եզդի երգիչ Իբրահիմ Խալիլի նոր երգը՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված մեր եզդի հերոսներին
2630 դիտում
11:28 14-05-2015
Սաակաշվիլիի պատճառով Վրաստանի և Մոլդովայի միջև սկանդալ է հասունանում
Այս բաժնից
634 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
874 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2191 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ