211652_close_icon
views-count1929 դիտում article-date 11:39 12-11-2015

Սիրիայի ընդդիմությունը մերժել է հակամարտության կարգավորման Ռուսաստանի պլանը

Սիրիայի ընդդիմադիր ուժերը մերժել են հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած ծրագիրը՝ գտնելով, որ Ռուսաստանն այդկերպ ցանկանում է Բաշար Ասադին թողնել նախագահի պաշտոնում և նրան չընդունող ընդդիմությանը հետին պլան մղել, հաղորդում է Reuters-ը: «Սիրիայի ժողովուրդը երբեք չի ընդունել Ասադի բռնապետությունը և չի ընդունի այն վերաձևակերպված ձևով: Ռուսները փորձում են նույն խաղը խաղալ, ինչպես Ժնևում էր»,-ասել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզեր Աքբիքը: Ընդդիմության մեկ այլ ներկայացուցչի խոսքով՝ Սիրիայի հարցում ցանկացած ծրագիր պետք է համաձայնեցվի սիրիացի ժողովրդի հետ: Ռուսաստանն առաջարկել էր 18 ամիսների ընթացքում սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, իսկ հետո անցկացնել նախագահական արտահերթ ընտրություններ:

Նմանատիպ նյութեր