211652_close_icon
views-count1179 դիտում article-date 12:41 13-11-2015

Տաքսու վարորդը հափշտակելով ուղևորուհու պայուսակը՝ դիմել է փախուստի

Նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, 1963 թ. ծնված Սոնա Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ տաքսու վարորդն օգտվելով Արին-Բերդի փողոցում ավտոմեքենայից մի քանի րոպեով դուրս գալու հանգամանքից` բացահայտ հափշտակելով ավտոմքենայում դրված իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, 3 բջջային հեռախոս և այլ իրեր, դիմել է փախուստի: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կողոպուտը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 11-ին Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 73 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր