211652_close_icon
views-count1320 դիտում article-date 11:49 02-03-2016

Ուղևորուհու բաճկոնն ու պայուսակը գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին

Փետրվարի 29-ին, ժամը 04.40-ին, 1973 թ. ծնված Գայանե Գ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ փետրվարի 28-ին, ժամը 23.30-ին, Շիրակի փողոցում տաքսու վարորդին խնդրել է կանգնել և սպասել իրեն, իսկ երբ քիչ անց վերադարձել է՝ վարորդը հեռացած է եղել` գողանալով ավտոմեքենայի սրահում իր թողած բաճկոնն ու պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու շպարման պարագաներ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1986 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և ներկայացրել Գայանե Գ.-ի բաճկոնն ու պայուսակը` պարունակությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր