Կրիշտիանու Ռոնալդու. Մի քանի կնոջ հետ եմ հանդիպում. կաստինգի պես բան է
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր անձնական կյանքի մասին:
«Ներկա պահին մի քանի կնոջ հետ եմ հանդիպում: Սակայն նրա՝ «միակի» հարցում դեռ չեմ կողմնորոշվել: Նրանցից մի քանիսը տեղյակ են, որ դա յուրահատուկ կաստինգ է: Իմ համար դա նորմալ վիճակ է:
Եթե լուրջ, ապա շատ բարդ է ընտրություն կատարելը: Գիտակցում եմ, որ կանանց կեսը ինձանով հետաքրքրվում է, քանի որ հանրահայտ եմ: Դա նորմալ է, միայն ես չեմ այդպիսին: Բոլոր հայտնի մարդիկ նման խնդիրների բախվում են:
Սակայն կարծում եմ, որ լիովին վստահ եմ իմ ուժերին: Ես բարձրահասակ եմ, ատամներս տեղում են, գեղեցիկ մարմին ունեմ», ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2010 թվականից հանդիպում էր ռուսաստանցի թոփ-մոդել Իրինա Շեյքի հետ, սակայն այս տարվա հունվարին նրանք բաժանվեցին: