2461 դիտում
18:58 13-11-2015
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստան-Իսլանդիա. ուղիղ միացում
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկում է շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունները, որին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը կներկայացնեն Լևոն Արոնյանը (անհատական վարկանիշը՝ 2781), Գաբրիել Սարգսյանը (2689), Սերգեյ Մովսիսյանը (2666), Հրանտ Մելքումյանը (2632) և Կարեն Գրիգորյանը (2616):
Կանանց հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը (վարկանիշը՝ 2474), Լիլիթ Մկրտչյանը (2439), Լիլիթ Գալոյանը (2298), Մարիա Կուրսովան (2307) և Սուսաննա Գաբոյանը (2174):
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով. կկայանա 9 տուր: Հաղթանակի համար հավաքականը ստանում է 2 միավոր, ոչ ոքիի դեպքում` 1 միավոր: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 22-ին:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1-ին տուրում խաղում է տանտերերի՝ Իսլանդիայի հավաքականի հետ:
Հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիներին կարող եք հետևել այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2729 դիտում
15:01 22-11-2015
Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հայաստան-Վրաստան. ուղիղ միացում
2907 դիտում
18:02 18-11-2021
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստան – Ադրբեջան. ուղիղ միացում
1814 դիտում
13:44 20-11-2015
Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հաղթական տուր մեր հավաքականների համար
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին