Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն. Հաղթական տուր մեր հավաքականների համար
Ռեյկյավիկում մեկօրյա հանգստից հետո կայացավ Եվրոպայի թիմային առաջնության [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/19/70816/]6-րդ տուրը[/url], որը բավական հաջող ստացվեց Հայաստանի երկու հավաքականների համար:
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը չափազանց դրամատիկ և բարդ պայքարում կարողացավ հաղթել Գերմանիայի ընտրանուն: Մեր հավաքականի բախտը այս մրցամարտում պարզապես ժպտաց: Գաբրիել Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը պարտված դիրքեր ունեին, սակայն մրցակցները չկարողացան այդպես էլ իրացնել իրենց հսկայական առավելությունը: Արոնյանը՝ ընդհակառակը, կարող էր հաղթել, սակայն վերջնամասում սխալ թույլ տվեց և պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Շարունակում է հաճելիորեն զարմացնել Հրանտ Մելքումյանը, որն այս մրցաշարում գերազանց է հանդես գալիս: Հենց նրա հաղթանակը վճռեց մրցամարտի ընդհանուր ելքը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը այժմ զբաղեցնում է 4-10-րդ տեղերը:
Կանանց Հայաստանի հավաքականը նույնպես նվազագույն՝ 2.5 : 1.5 հաշվով հաղթեց Իսպանիային: Մեր հավաքականին հաղթական միավորներ բերեցին Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի լեհերի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Ադրբեջանի հավաքականը:
[b]Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն, 6-րդ տուր[/b]
[b]Հայաստան – Գերմանիա 2.5 : 1.5[/b]
Արոնյան – Նիսիպյանու 1/2
Սարգսյան – Մեյեր 1/2
Մելքումյան – Ֆրիդման 1 – 0
Գրիգորյան – Վագներ ½
[b]Իսպանիա – Հայաստան 1.5 : 2.5[/b]
Վեգա – Դանիելյան 1 – 0
Մանտաձե – Մկրտչյան 1/2
Կոլազո – Գալոյան 0 – 1
Հերնանդես – Կուրսովա 0 – 1