211652_close_icon
views-count1401 դիտում article-date 22:21 14-11-2015

Foo Fighters ռոք-խումբը դադարեցրել է իր եվրոպական համերգային արշավը

Ամերիկյան Foo Fighters ռոք-խումբը հետաձգել է իր եվրոպական հյուրախաղերը՝ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով: Այդ մասին երաժիշտները հայտնել են իրենց ֆեյսբուքյան էջում: «Խորը վշտով ու մեծանհանգստությամբ Փարիզումկատարվածի համար մենք ստիպված ենք հետաձգել Եվրոպայի մյուս տարածքներում մեր համերգները: Անողոք բռնության, սահմանների փակման ու միջազգային սգի պարագայում մենք այժմ չենք կարող շարունակել մեր հյուրախաղերը», —ասված է երաժիշտների հաղորդագրության մեջ: Նրանք նաև ցավակցություն են հայտնել ահաբեկչության զոհերի հարազատներին:

Նմանատիպ նյութեր