Բենզեման կլքի «Ռեալը», եթե մեղավոր ճանաչվի Վալբուենայի շանտաժի գործով
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է վաճառել հարձակվող Կարիմ Բենզեմային:
Նշվում է, որ Պերեսը դեմ չի լինի հրաժարվել Ֆրանսիայի հավաքականի հարձակվողից, եթե վերջինս մեղավոր ճանաչվի «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի շանտաժի գործով:
Հիշեցնենք, որ Բենզեման միջնորդի դեր է կատարել, երբ անհայտ անձինք Վալբուենային սպառնացել են նրա մասնակցությամբ ինտիմ տեսանյութ հրապարակել: Բենզեման այս գործով նույնիսկ որոշ ժամանակ մեկուսարանում հայտնվեց:
Հաղորդվում է, որ «Ռեալը» Բենզեմային կարող է արդեն 2016թ. հունվարին վաճառել: