Սամիր Նասրին նույնպես մասնակից է եղել Վալբուենայի շանտաժի գործին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին նույնպես առնչվում է «Լիոնի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մատյո Վալբուենայի շանտաժի գործին:
Ինչպես հայտնում է Le Monde-ը, մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցների հիման վրա, որոնց բովանդակությունը հաստատել են գործով անցնող մի քանի վկա, պարզվել է, որ Նասրին տեղյակ է եղել Վալբուենայի դեմ շանտաժի պատմությանը:
Ինքը՝ Նասրին, հրաժարվել է մեկնաբանել իր մասնակցությունն այս գործում:
Նշենք, որ այս գործով անցնում է նաև «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը միջնորդի դեր է կատարել շանտաժիստների և Վալբուենայի միջև: