1109 դիտում
18:46 16-11-2015
Սփյուռքահայերը հաճախ անտեղյակ են Հայաստանում բիզնես հիմնելու հնարավորություններին. «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ. տեսանյութ
Չնայած տնտեսությունում առկա դժվարություններին, սփյուռքահայերն ունեն Հայաստանում բիզնես-գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ, և հաճախ պարզապես տեղյակ չեն դրանց: Այս մասին հայտարարել է հայրենադարձությանը միտված ծրագրեր իրականացնող «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքերով, Հայաստանում մեծ թափ է ստանում նաև մասնակի հայրենադարձությունը՝ բիզնես հիմնելու կամ երեխաներին կրթության ուղարկելու միջոցով: «Չնայած կրթության՝ ընդհանուր առմամբ անմրցունակ վիճակին, կան առանձին օրինակներ, որոնք ուղենիշ են հանդիսանալու ողջ համակարգի համար»,- ասում է Ավետիք Չալաբյանը՝ նշելով Ամերիկյան համալսարանը, «Այբ», «Դիլիջան» դպրոցները, «Թումո կենտրոնը» և այլն: «Հայաստանում լրջագույն զարգացումներ են ընթանում գյուղատնտեսության ոլորտում, և տեղափոխվող որոշ ներդրողներ հմտորեն օգտագործում են այստեղ առկա հնարավորությունները»,- նշում է նա:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը 2012թ. սկսած աջակցություն է ցուցաբերել Հայաստան տեղափոխվել ցանկացող ավելի քան 500 սփյուռքահայի: Հիմնադրամը սփյուռքում ակտիվորեն ներկայացնում է հայրենադարաձության գաղափարը, աջակցում հայաստանյան հասարակաության մեջ հայրենադարձների իտեգրմանը և տնտեսական կայացմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2904 դիտում
09:37 30-11-2021
Ինչո՞ւ Սոչիում եռակողմ հանդիպման օրը սփյուռքահայերը մնացին կեսճանապարհին․ «Իրավունք»
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»