4503 դիտում
11:49 15-07-2018
Մեկնարկել է «ՆերՈւժ» ծրագիրը. սփյուռքի 18-35 տարեկան երիտասարդներին հրավիրում են Հայաստան՝ բիզնես հիմնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկնարկում է «ՆերՈւժ» ծրագիրը: Այս մասին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Սփյուռքի նախարարությունը FAST եւ IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) եւ Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ՆերՈւԺ» ծրագիրը։
Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր եւ ստացի՛ր մինչեւ 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաեւ մասնակցելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութն ու այցելել ծրագրի պաշտոնական կայքը»,- գրել է նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
994 դիտում
16:34 29-09-2024
Ամփոփվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»