1599 դիտում
20:58 16-11-2015
Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեին Առնե Հանսենին և գլխավոր քարտուղարին
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեին Առնե Հանսենին և գլխավոր քարտուղար Քրիստիան Միլցին:
Կողմերը խոսել են Հայաստանում աթլետիկայի զարգացման հնարավորությունների և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքների մասին: Նախարարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել աթլետիկայի միջազգային ֆեդերացիային և մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիային՝ մարզաձևի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի համար: «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ, միջազգային մրցաշարերի և սեմինարների կազմակերպման մեծ փորձ ունի:
Ուրախությամբ պետք է նշեմ այս ուղղությամբ միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ցուցաբերած մեթոդական և կազմակերպչական օգնությունների մասին»,- նշել է նախարար Գ. Ղազարյանը:
Սվեին Արնե Հանսեն նախարարին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր գոհունակությունը հայտնել ընթացիկ տարում Երևանում կազմակերպված կիսամարաթոնի առիթով: «Մարաթոնն ամենամասսայական մարզական միջոցառումներից մեկն է: Դուք արդեն դրա կազմակերպման փորձն ունենք և թույլ տվեք Ձեզ փոխանցել նաև 2016 թվականի հոկտեմբերի 12-ին հաջորդ կիսամարաթոնը Երևանում կազմակերպելու պաշտոնական հրավերքը»,- ասել է եվրոպական կառույցի ղեկավարը և ավելացնել, որ Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիան կարևորում է հնարավորինս շատ մարդկանց սպորտում ներգրավվածությունը:
Նշենք, որ վաղը՝ նոյեմբերի 17-ին Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեին Արնե Հանսեն և գլխավոր քարտուղար Քրիստիան Միլցը նախարար Ղազարյանի ուղեկցությամբ հանդիպելու են նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
[b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
16:16 30-03-2015
Նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է աշխարհահռչակ գեղասահորդուհի, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային
1067 դիտում
18:11 17-11-2015
Նախագահն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
865 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին