1906 դիտում
22:13 16-11-2015
Համակարգչային սաբոտաժ բուքմեյքերական կայքերի նկատմամբ. պարզվել է կազմակերպչի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է համակարգչային DDoS տեսակի հարձակման մանրամասները, կազմակերպչի ինքնությունը։ Ներկայումս հստակեցվում է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ՀՀ քննչական կոմիտե ստացվել են նյութեր` անհայտ անձի կողմից 2015 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ի սահմաններից սկսած, բուքմեյքերական կայքի նկատմամբ համակարգչային DDoS տեսակի անդադար հարձակում իրականացնելու և կայքը ուղեփակելու մասին:
2015թ. նոյեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով (Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը), որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։
Քննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 09.35-ից մինչև 17.00-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում, DDoS տեսակի համակարգչային հարձակում է կատարվել նաև մեկ այլ բուքմեյքերական կայքի վրա, որի հետևանքով կայքը տևական ժամանակով արգելափակվել է:
Քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված համագործակցված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ բուքմեյքերական նշված երկու կայքերի նկատմամբ DDoS տեսակի համակարգչային հարձակումը կազմակերպվել է նույն անձի կողմից, ում ինքնությունը պարզվել է։
ՀՀ քաղաքացի Ա.Ավետիսյանին նոյեմբերի 14-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ երկու դրվագով՝ կայքերի նկատմամբ համակարգչային սաբոտաժ կազմակերպելու համար, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ հիշատակված համակարգչային հարձակումներն անմիջականորեն կատարվել են արտերկրում գտնվող հաքերների միջոցով, որոնց ինքնությունը պարզվում է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1687 դիտում
21:15 22-06-2016
Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային սաբոտաժ կազմակերպելու համար. Քրեական գործն ուղարկվել է դատարան
5980 դիտում
19:55 22-10-2018
ՀՀԿ–ն սաբոտաժ չի անում. Արտակ Զաքարյան
1249 դիտում
10:47 30-04-2019
Նախկին իշխանությունից մնացած շատ կադրեր փորձում են սաբոտաժ անել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
868 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը