211652_close_icon
views-count1382 դիտում article-date 11:37 17-11-2015

Բելգիա-Իսպանիա հանդիպումը չեղյալ է համարվել ահաբեկչական սպառնալիքի պատճառով

Այսօր Բելգիայի և Իսպանիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումը չեղյալ է համարվել: Երկու հավաքականների ղեկավարությունները նման քայլի են գնացել ահաբեկչական սպառնալիքի վտանգի պատճառով: Նշվում է, որ հանդիպումը կարող էր դառնալ ահաբեկիչների թիրախը, որոնք ավելի վաղ ահաբեկչական գործողություններ էին իրականացրել Փարիզում: Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է, որ Իսպանիայի հետ խաղը չիւ կայանալու: «Մենք կապվել ենք իշխանությունների հետ և նրանք մեզ խորհուրդ են տվել ահաբեկչական վտանգի պատճառով խաղը չեղյալ հայտարարել: Մենք չենք կարող վտանգի տակ դնել խաղացողների և հանդիսականների կյանքը», նշված է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր