211652_close_icon
views-count1437 դիտում article-date 14:19 17-11-2015

Տիրանալով բանկային քարտին և ծածկագրին՝ բանկոմատից գումար է կանխիկացրել

Նոյեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժին էր դիմել 1976 թ. ծնված Արտակ Թ.-ն և հայտնել, որ կորցրել է բանկային քարտը, որի վրա նշված է եղել ծածկագիրը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բանկային քարտը Արտակ Թ.-ի գրպանից ընկել է ընկերոջ` 1982 թ. ծնված Կարեն Ա.-ի ավտոմեքենայի նստատեղին և վերջինս գումարը հափշտակելու դիտավորությամբ քարտը չի վերադարձրել և Գորիս քաղաքում բանկոմատից կանխիկացրել է 108.000 դրամ գումար: Կարեն Ա.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր