Սիրիացի փախստականների մուտքը ԱՄՆ կթույլատվի միայն խիստ ստուգումից հետո
Սպիտակ Տան վարչակազմի ղեկավար Դեննիս Մաքդոնը և նախագահի թիմի մյուս անդամները երեկ հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի նահանգապետերի հետ, հաղորդում է Ria Novosti-ն:
Քննարկվել են միգրացիոն քաղաքականությանը, մասնավորապես, սիրիացի փախստականներին ընդունելու ծրագրին առնչվող հարցեր:
Հանդիպումը տեղի է ունեցել մի շարք նահանգապետերի և կոնգրեսականների այն հայտարարությունների ֆոնին, որ իրենք դեմ են Սիրիայից 10 հազար փախստականի ընդունելուն: Նրանք մտահոգություն են հայտնել հատկապես Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո:
Սպիտակ Տան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Բարաք Օբաման պարզ հասկացրել է, որ իր համար առաջնայինը մնում է ամերիկյան ժողովրդի անվտանգությունը, և եթե նույնիսկ ԱՄՆ-ն ընդունի Սիրիայի փախստականներին, դա անելու է ամենաբարձր մակարդակով ստուգում անցկացնելուց հետո: