211652_close_icon
views-count845 դիտում article-date 12:56 18-11-2015

2015թ. մայրաքաղաքում նկարազարդվել է 309 բակային տարածք

Բակերի բարեկարգման 2015թ. տարեկան ծրագրին զուգահեռ, մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ծրագրերի շրջանակում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: 2015թ. ծրագրով նախատեսված 280 բակային տարածքների փոխարեն նկարազարդման աշխատանքներ իրականացվել են 309 հասցեներում: Հաշվի առնելով, որ բակերը հիմնականում նաև երեխաների հանգստի կազմակերպման վայրեր են, նկարազարդման թեմաներն ընտրվել են միջավայրին համապատասխան՝ հաշվի առնելով նաև բնակիչների ցանկություններն ու պատկերացումները: Առհասարակ նկարազարդումների համար ընտրվում են ավտոտնակների և բակերին հարակից այլ շինությունների պատերը: Յուրօրինակ այս մոտեցմամբ թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում անշուք պատերն ու ավտոտնակները: Բակային տարածքների նկարազարդման աշխատանքներին զուգահեռ տարեկան ծրագրով ներկվել են նաև վարչական շրջանների բակային տարածքների երկաթյա կառուցվածքները: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր