211652_close_icon
views-count834 դիտում article-date 15:21 12-11-2014

Մայրաքաղաքում նկարազարդվել է 269 բակային տարածք

Բակերի բարեկարգման տարեկան ծրագրին զուգահեռ, մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ծրագրերի շրջանակում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Ընդհանուր առմամբ այս տարի նկարազարդվել է 269 տարածք: Հաշվի առնելով, որ բակերը հիմնականում նաև երեխաների հանգստի կազմակերպման վայրեր են, թեմաներն ընտրվել են միջավայրին համապատասխան՝ հայկական բնաշխարհի պատկերներից, մինչև երիտասարդ նկարիչների մտքի թռիչքի արդյունքում ստեղծված նոր մտահղացումներ: Աշխատանքների թեմաներն ընտրվել են նաև հաշվի առնելով տեղի բնակիչների ցանկություններն ու պատկերացումները: Առհասարակ նկարազարդման համար թիրախային տարածքները եղել են ավտոտնակների և հարակից այլ շինությունների գորշ պատերը: Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում իրականացվել են նաև պանելային շենքերի արտաքին դեկորատիվ գունազարդումներ: Այս տարի գունազարդվել է 9 շենք: Թե´ այս, և թե´ բակերի նկարազարդման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի:

Նմանատիպ նյութեր