2191 դիտում
13:24 18-11-2015
Նոր տվյալներ՝ Տուլայում վթարից տուժածների մասին
Ողջ ծավալով շարունակվում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցների բուժումը, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու տուժածից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ, քննարկվում է նրա երկրորդ վիրահատության հարցը:
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական: Քննարկվում է կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող մյուս հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:
Նմանատիպ նյութեր
2610 դիտում
11:54 21-10-2016
Նոր տվյալներ ՌԴ-ում վթարից տուժածների առողջական վիճակի մասին
3883 դիտում
14:46 19-10-2016
Թարմ տվյալներ՝ Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին
12564 դիտում
16:01 03-11-2015
Հայտնի են Տուլայում ավտոբուսի վթարի զոհերի և տուժածների անունները. ԼՐԱՑՎԱԾ. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ
Այս բաժնից
721 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»