2431 դիտում
09:14 19-11-2015
Թբիլիսիում բողոքի ցույց է անցկացվել «Գազպրոմ»-ի հետ բանակցություններ վարելու դեմ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախօրեին բողոքի ակցիա է անցկացվել, որն ուղղված էր վրացական իշխանությունների և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև ընթացող բանակցությունների դեմ, հաղորդում է GeorgiaOnline-ը:
Ակցիան տեղի է ունեցել երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնին հարակից տարածքում:
«Վրաստանի իշխանությունները պատրաստվում են մինչև դեկտեմբեր համաձայնագիր կնքել «Գազպրոմ»-ի հետ այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ է մեզ ցանկացած ծավալի գազ մատակարարել: Սա քաղաքական որոշում է, այլ ոչ տնտեսական»,-ասել են ակցիան կազմակերպած «Պաշտպանիր ազատությունդ» նախաձեռնության անդամները:
Սակայն առայժմ հայտնի չէ համաձայնագրի ստորագրման օրը:
Նմանատիպ նյութեր
6169 դիտում
20:18 01-02-2017
Թբիլիսիում ցույց է անցկացվում «Գազպրոմ»-ի հետ ստորագրված պայմանագիրը հրապարակելու պահանջով
952 դիտում
11:11 16-05-2023
Թբիլիսիում ցույց է անցկացվել՝ ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունից հրաժարվելու պահանջով
3000 դիտում
18:13 05-10-2016
Ստամբուլում բողոքի ցույց է անցկացվել մամուլի ազատության կոպիտ սահմանափակումների դեմ
Այս բաժնից
1093 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
862 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1075 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին