6172 դիտում
20:18 01-02-2017
Թբիլիսիում ցույց է անցկացվում «Գազպրոմ»-ի հետ ստորագրված պայմանագիրը հրապարակելու պահանջով
Թբիլիսիում կառավարության շենքի դիմաց «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և 80 ՀԿ-ներ ցույց են կազմակերպել, պահանջելով հրապարակել Վրաստանի կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև կնքված նոր պայմանագրի պայմանները, հայտնում է [url=http://www.apsny.ge/2017/pol/1485988846.php]Грузиа online[/url]-ն։
Կազմակերպված ցույցի մասնակիցները քննադատել են «Գազպրոմ»-ի հետ նոր համաձայնագիրը և դիմել են կառավարությանը՝ պահանջելով հրապարակել այդ պայմանագիրը։ Էներգետիկայի նախարարին նաև կոչ են արել գալ խորհրդարան և պատասխանել պայմանագրի վերաբերյալ հարցերին։
«Ազգային շարժում» կուսակցության անդամ Գեորգի Օնիանին անընդունելի է համարել այն, որ «հասարակությունը տեղեկացված չէ այն մասին, թե ինչ գումար է ստանում Վրաստանը 1 խորանարդ մետր գազի տարանցման համար, թե որ երկրի օրենսդրությամբ է լուծվում վեճը դրա հայտնվելու դեպքում, երբ է կոնկրետ ստորագրվել պայմանագիրը։
Ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել էր, որ վրացական կողմը չի կարող միակողմանի հրապարակել պայմանագրի մանրամասները: Պայմանագրի հրապարակման համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։
Նմանատիպ նյութեր
955 դիտում
11:11 16-05-2023
Թբիլիսիում ցույց է անցկացվել՝ ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունից հրաժարվելու պահանջով
2431 դիտում
09:14 19-11-2015
Թբիլիսիում բողոքի ցույց է անցկացվել «Գազպրոմ»-ի հետ բանակցություններ վարելու դեմ
1178 դիտում
10:23 25-11-2014
ՆԱՏՕ-ն չի ընդունել Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են