3003 դիտում
18:13 05-10-2016
Ստամբուլում բողոքի ցույց է անցկացվել մամուլի ազատության կոպիտ սահմանափակումների դեմ
Ստամբուլում բողոքի ցույց է անցկացվել հաջակցություն պետության կողմից փակված հեռուստաալիքների և ռադիոկայանների, հաղորդում է «Ակօս»-ը:
Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում ցույցին մասնակցած լրագրողներն ու ակտիվիստները վանկարկել են «Ձեռք չտաս իմ ռադիոյին», «Ձեռք չտաս իմ հեռուստաալիքին»:
Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանները մտել են Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր IMC TV հեռուստաընկերության շենքն ու փորձել դադարեցնել ուղիղ եթերը: Նույն օրը փակվել են նաև «Հայաթըն սեսի» («Կյանքի ձայնը») հեռուստաալիքն ու «Օզգյուր Ռադիո» («Ազատ ռադիո») ռադիոկայանը: «Օզգյուր Ռադիո»-ի շենք մտած ոստիկանները ձերբակալել էին ռադիոկայանի 11 աշխատակցի: Իսկ IMC TV-ի լրագրողները դիմադրություն էին ցույց տվել և շարունակել էին ուղիղ եթերը` «Ազատ մամուլը չի կարող լռեցվել» վանկարկելով: Ոստիկանությունը փակել է հեռուստաընկերության շենքի մուտքն ու ելքը: Դադարեցվել է IMC TV-ի ինտերնետային հեռարձակումը:
Lրագրողներն ուղիղ եթերում գրեթե մեկ ժամ շարունակել են բողոքի ցույցն անմիջապես հեռուստաընկերության տաղավարում: Ի վերջո, ոստիկանության ճնշման տակ հեռարձակումը դադարեցվել է:
Նմանատիպ նյութեր
3376 դիտում
15:43 30-09-2016
Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել ազատ մամուլը լռեցնող իշխանությունների դեմ
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են