211652_close_icon
views-count1027 դիտում article-date 13:25 19-11-2015

Մայրաքաղաքում բացվել է Հրաչյա Աճառյանի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և Հրաչյա Աճառյանի ծոռնուհուն՝ Անի Աճառյանին: Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի համանուն թաղամասի Աճառյան փողոցում մեծ հայորդու կիսանդրու տեղադրումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն է: Առանձնակի կարևորելով Ավան վարչական շրջանի թաղամասերն ու պուրակները հայ մեծերի անուններով անվանակոչումը, ինչպես նաև մայրաքաղաքում նրանց քանդակների տեղադրումը` միջոցառման մասնակիցները նկատել են, որ ուսուցողական ու ճանաչողական բնույթ կրող նմանատիպ նախաձեռնությունները հատկապես մատաղ սերնդի հայեցի դաստիարակման հարցում անչափ կարևոր նշանակույթյուն ունեն: Կիսանդրու տեղադրմանն աջակցելու համար իր երախտագիտությունը փոխանցելով քաղաքապետին`մեծանուն գիտնականի ծոռնուհին նշել է, որ հարգանքի նման դրսևորումը երախտիքի յուրօրինակ խոսք է` ուղղված ազգի նվիրյալներին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր