211652_close_icon
views-count4459 դիտում article-date 08:12 21-11-2015

Արա Աբրահամյանը դարձյալ գալիս է Հայաստան, բայց այս անգամ այլ նպատակով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երևանում տված իր վերջին մամուլի ասուլիսից հետո կտրականապես հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նոյեմբերի 23-ին Հայաստան է ժամանելու: Նա այստեղ կմնա մինչեւ նոյեմբերի 25-ը ներառյալ: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը միայնակ չի գալիս ՀՀ: Նրա հետ կլինի ինչ-որ խոշոր գործարար: Աբրահամյանը, ըստ մեր աղբյուրների, այս անգամ էլ հայտարարելու է տնտեսական ինչ-որ շարժում սկսելու մասին, որը մասնաճյուղեր է ունենալու ՌԴ-ում, Լոս Անջելես քաղաքում»:

Նմանատիպ նյութեր