25498 դիտում
09:49 21-11-2015
Ինչո՞ւ է Porsche Cayenne-ի համարանիշներով թանկարժեք Mercedes-ը Երևանի «գաի» պետը տեղափոխել տուգանային հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ կեսգիշերին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանի կարգադրութամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 77 FS 777 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ նշված Mercedes-ի վրա տեղադրված համարանիշները պատկանում են մեկ այլ ավտոմեքենայի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ համարանիշները պետք է տեղադրված լինեին Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վրա, որը պատկանում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցի 23/2 տան բնակիչ, 38-ամյա Քրիստինե Սլավիկի Զատիկյանի անվամբ:
Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Հովհաննես Էմինի փողոցի 11 տան բնակիչ Հայկ Բուդաղյանը:
Նշված օրինախախտման համար և Ք. Զատիկյանը, և Հ. Բուդաղյանը ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ 100 հազարական դրամի չափով:
ՃՈ ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, իրենց հետ ունենան վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխանձնագիր, ԱՊՊԱ և տեխզննման կտրոններ և փոխարինված համարանիշներով մեքենաներ չվարեն, հակառակ դեպքում մեքենաները տեղափոխվելու են տուգանային հրապարակներ, օրինախախտներն են էլ ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[img]/ups/images/0740542001448089175805497.jpg[/img]
Ձախից աջ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյան
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+