1316 դիտում
13:59 21-11-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են Էրեբունի համայնքի բնակիչներին
Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են Էրեբունի համայնքի բնակիչներին՝ ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները։ Համայնքի բնակիչներին ներկայացվեցին առաջարկվող նախագծի հիմնադրույթները, որոնք հնարավորություն կտան հաղթահարելու իշխանության գերկենտրոնացումը, ընդդիմությանը կտան սահմանադրորեն հստակ երաշխավորված մեխանիզմներ՝ ազդելու քաղաքական որոշումների վրա, մարդու իրավունքների պաշտպանությունը կլինի շատ ավելի կոնկրետ եւ հասցեական։
Էրեբունի համայնքի բնակիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին ԲՀԿ ղեկավար կազմին՝ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի, ԼՂ հիմնահարցի հետ կապված, որոնց տրվեցին հստակ պարզաբանումներ։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները վստահեցրեցին, որ իրենց համար անչափ կարեւոր է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցնի արդար եւ ազատ, որպեսզի երկրի հիմնական օրենքի լեգիտիմությունը կասկածի տակ չլինի։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
22:59 18-11-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներին
2211 դիտում
23:52 22-10-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամների հետ
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
781 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին