2025 դիտում
23:52 22-10-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամների հետ
Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամների հետ։ Քննարկվել են ներկուսակցական-ներկազմակերպչական խնդիրներ, ինչպես նաեւ առաջիկա սահմանդրական փոփոխությունները։
Կառույցի պատասխանատուներն ու խորհրդի անդամները ԲՀԿ ղեկավար կազմի առաջ բարձրացրել են համայնքի բնակիչներին հուզող մի շարք խնդիրներ, եւ մասնավորապես այս օրերի ամենահրատապ խնդիրը՝ խաղողի մթերման հարցը։ Քննարկվել է նաեւ բանկերի կողմից գյուղացիական վարկերի տրամադրման բարձր տոկոսն ու նշյալ վարկերը ժամանակավորապես սառեցնելու հարցը։
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները խոստացել են խաղողի մթերման, ինչպես նաեւ վարկերի հետ կապված համալիր հարցերը բարձրացրել առաջիկա քառօրյայում՝ նախաձեռնելով նշյալ խնդրի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներ։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1247 դիտում
23:21 11-11-2015
ԲՀԿ ղեկավար կազմը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի եւ համայնքի բնակիչների հետ
Այս բաժնից
385 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
787 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում