38643 դիտում
21:33 21-11-2015
Արտակարգ իրավիճակ Հանրապետության հրապարակում. հրշեջները, սակրավորներն ու ոստիկանները պայթուցիկ են փնտրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել և հայտնել են, որ Հանրապետության հրապարակում` ժամացույցի մոտ գտնվող կանգառում, պայթուցիկ սարք է տեղադրված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը Արայիկ Հակոբյանի գլխավորությամբ և թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը:
Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի գլխավորությամբ, և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կինոլոգները շների հետ:
Ոստիկանները և փրկարարները Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել են կասկածելի պայուսակ, սակայն դեպքի վայր ժամանած սակրավորները բացելով պայուսակը վտանգավոր իր չեն հայտնաբերել:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+