«Իսլամական պետության» ահաբեկիչները Իրաքում ահաբեկչություն էին ծրագրել իրականացնել տիկնիկներով (տեսանյութ)
Իրաքի ուժայինները կանխել են խոշոր ահաբեկչություն, որը նախապատրաստվել է «Իսլամական պետության» կողմից: Նրանք հայտնաբերել են ու վնասազերծել 18 տիկնիկ, որոնք լիցքավորված են եղել ռումբերով: Գրոհայինները ծրագրել են դրանք նետել Բաղդադից դեպի Քերբել քաղաքն ընկած ճանապարհին, որով ուխտագնացության են մեկնում միլիոնավոր շիիթներ: