211652_close_icon
views-count1850 դիտում article-date 23:22 21-11-2015

Մութն ընկնելուն պես Բրյուսելում փակվել են սրճարաններն ու ռեստորանները

Բրյուսելի կենտրոնական հատվածներում սկսել են փակել սրճարաններն ու ռեստորանները: Բրյուսելի կենտրոնական կատվածի պատասխանատու Իվան Մայերը հորդորել է սրճարաններին ու ռեստորաններին փակվել, երբ մութն ընկնի: «Անվտանգության նկատառումներից ելնելով հորդորում ենք բոլոր սրճարաններին, բարերին, ռեստորաններին դադարեցնել աշխատանքը ժամը 18:00-ից մինչև ահաբեկչության վտանգի մակարդակը երկրում նվազի», -հայտարարել է նա: Փարիզի ահաբեկչությունից հետո, երբ պարզվեց, որ այն արմատներ ունի Բելգիայում, երկրում իշխանությունները հայտարարել են ահաբեկչության վտանգի բարձր՝ 4-րդ մակարդակի մասին:

Նմանատիպ նյութեր