5488 դիտում
09:26 22-11-2015
Ավտովթար Եռաբլուր պանթեոնի դիմաց. բախվել են Renault-ն ու Opel-ը . կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում` Եռաբլուր պանթեոնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Կարապետյանի վարած «Լօgan» տաքսի ծառայության Renault մակնիշի L 3062 համարանիշի և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 48-ամյա Նահապետ Թումանյանի վարած Opel մակնիշի 34 PD 170 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր Երասխահուն գյուղի բնակիչ, 44-ամյա Նունե Շմավոնյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Երևան բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Opel-ի վարորդ Ն. Թումանյանը աշխատում է Եկրապահ կամավորական միությունում` որպես նախագահի օգնական, իսկ վիրավորը նրա կինն է, ով աշխատում է Երասխահուն գյուղի դպրոցում` որպես ուսուցչուհի:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Renault-ի վարորդ Ա. Կարապետյանը գտնվել է ոչ սթափ վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+