3073 դիտում
09:44 22-11-2015
Բրյուսելում փակվել են խանութները, մարզահամերգային համալիրները, թանգարանները և մետրոն
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ֆոնին փակվել են խանութները, մարզահամերգային համալիրները, թանգարանները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Չեղյալ են համարվել սպորտային խոշոր միջոցառումներ, համերգներ: Մայրաքաղաքում չի գործում նաև մետրոն: Փողոցներում հայտնվել են բանակի և ոստիկանության պարեկներ:
Քաղաքի կենտրոնում փակվում են սրճարաններն ու ռեստորանները: Բրյուսելի կենտրոնական հատվածի ղեկավար Իվան Մայերը մայրաքաղաքի բոլոր ռեստորանների ու սրճարանների աշխատակազմին խորհուրդ է տվել փակվել մութն ընկնելուց հետո:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/70947/]Հիշեցնենք[/url], որ Բելգիայի իշխանությունները նախօրեին մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ էին հայտարարել, տեղեկացնում էր BBC-ն՝ հղում անելով Սպառնալիքների վերլուծման բելգիական կենտրոնին:
Հաղորդագրության մեջ նշված էր. «Իրավիճակի վերլուծությունը բացահայտել է լուրջ և անմիջական սպառնալիք, որը պահանջում է բնակչության համար անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկում»: Բրյուսելի բնակիչներին հորդորվում էր խուսափել մարդաշատ վայրերից և խստորեն հետևել ոստիկանության ու հատուկ ծառայությունների ցուցումներին:
Նմանատիպ նյութեր
2856 դիտում
18:17 28-05-2016
ՉԼ-ի եզրափակչից առաջ Միլանի մետրոն ահաբեկչության վտանգի պատճառով մասամբ փակվել է
1364 դիտում
12:14 26-08-2014
Նիդերլանդները մտադիր է Թուրքիայից դուրս բերել իր Patriot զենիթահրթիռային համալիրները
2481 դիտում
16:41 15-10-2015
Ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրները դուրս բերվեցին Թուրքիայից
Այս բաժնից
514 դիտում
11:54 02-01-2025
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ Իրանի վեց քաղաքացիների մահապատժի առնչությամբ
538 դիտում
11:31 02-01-2025
Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը
478 դիտում
10:45 02-01-2025
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից