211652_close_icon
views-count2605 դիտում article-date 22:00 22-11-2015

Իսրայելցի վարորդը ահաբեկչություն է կանխել

Իսրայելցի վարորդը վթարի է ենթարկել դանակով զինված պաղեստինցի մի կնոջ, որը փորձել է դանակով հարձակվել հետիոտների վրա, տեղեկացնում է NTV-ն: Դեպքը տեղի է ունեցել հրեաներով բնակեցված Արիել բնակավայրում: Հերշոն Մեսիկա անունով վարորդը պատմել է, որ պաղեստինցի կնոջը վրաերթի ենթարկելու որոշումը նա կայացրել է այն բանից հետո, երբ տեսել է՝ ինչպես է պաղեստինուհին դանակը ձեռքին փորձել հարվածել իսրայելցի մի կնոջ: «Գործի անցնելու որոշումը եկել է վայրկյանների ընթացքում. ղեկը դեպի աջ եմ արել ու նրան հեռացրել մեքենայով», -ասել է Մեսիկան: Դեպքի վայր են ժամանել անվտանգության աշխատակիցները, որոնք կրակահերթ են արձակել ահաբեկիչ կնոջ վրա:

Նմանատիպ նյութեր