8777 դիտում
23:44 22-11-2015
Վթարի ենթարկված և մահացու վիրավոր երեխային ծնողները տեղափոխել են եկեղեցի հիվանդանոցի փոխարեն
Սանկտ Պետերբուրգում ողբերգական վթարի հետևանքով երկու ամսական երեխան մահացու վիրավորվել է, սակայն նրա ծնողները առաջին հերթին հիվանդանոց տեղափոխելու փոխարեն, տարել են եկեղեցի, գրում է Fontanka.ru-ն:
Եկեղեցում երեխայի ծնողները խնդրել են հոգևորականին կնքել նորածնին, սակայն քահանան վերցնելով երեխային ձեռքերի վրա, հասկացել է, որ փոքրիկը մահացել է: Դրանից հետո նա շտապ օգնություն է կանչել: Քննչական կոմիտեն կատարվածի հետքերով նյութեր է նախապատրաստում:
Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ երեխայի հայրը 48 տարեկան է, գործազուրկ, իսկ մայրը՝ 42 տարեկան: Ծնողների միակ մտածմունքը եղել է երեխային մինչև մահանալը կնքելը:
Նմանատիպ նյութեր
7353 դիտում
21:46 19-08-2014
Ճոճկան գյուղում վթարի ենթարկված մոտոցիկլավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Այս բաժնից
532 դիտում
10:03 26-10-2024
Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի թիրախների վրա հարձակման մասին
556 դիտում
22:31 25-10-2024
Նոր Կալեդոնիայի կոնգրեսը չեղարկել է Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագիրը