211652_close_icon
views-count1928 դիտում article-date 12:48 23-11-2015

Գազան հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի հարավային մասում հրթիռ է պայթել, որն արձակվել է Գազայի հատվածից, գրում է Jerusalem Post թերթը: Իսրայելի անվտանգության ուժերը շղթայել են այն վայրը, որտեղ ընկել է հրթիռը, որպեսզի հավաքեն նրա բեկորները: Նշվում է, որ Իսրայելի ուղղությամբ արձակվող վերջին կրակոցների պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական սուննի խմբավորումներից մեկը, որը կապի մեջ է «Իսլամական պետությոն» ահաբեկչական խմբավորման հետ: Այդուհանդերձ, Իսրայելի իշխանությունները մեղքը բարդում են «Համաս» խմբավորման վրա: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր