211652_close_icon
views-count3077 դիտում article-date 16:19 24-11-2015

Ռուսական Cy-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպը բարդացնելու է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը. ՄԱԿ

ՄԱԿ-ի՝ ժնևյան գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին անդրադարձել է այսօր ռուսական Cy-24 ռազմական օդանավի խոցման միջադեպին՝ հայտարարելով, որ այն էլ ավելի է բարդացնելու Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված իրավիճակը, հաղորդում է Ria Novosti-ն: Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական կողմի պնդմամբ՝ օդանավը խոցվելու պահին թռչելիս է եղել Սիրիայի տարածքի վրայով, ինչը հերքում են թուրքական իշխանությունները՝ պնդելով, որ այն հատել էր Թուրքիայի օդային սահմանը, այդ իսկ պատճառով խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից: Ֆաուզին հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, սակայն նման պայքարը պետք է իրականացվի բոլոր նորմերի համաձայն և հիմնված լինի օրենքի և մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Նմանատիպ նյութեր