211652_close_icon
views-count2633 դիտում article-date 08:19 25-11-2015

ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել «Հայկական Ավիաուղիներ»-ի գույքը՝ խոզանակ, ատամի մածուկ, պայուսակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը դարձյալ անդրադարձել է ԴԱՀԿ-ի կողմից հայտարարվող աճուրդներին. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել ատամի մածուկ՝ խոզանակով, սանր, պայուսակներ և այլն: Սակայն այս աճուրդում ուշագրավը վաճառվող ապրանքների ծագումն է: Բանն այն է, որ աճուրդի հանված ապրանքները «Հայկական Ավիաուղիներ» մակագրմամբ են և թվագրված են 2000 թվականով: Աճուրդի հանված հավաքածուն իր մեջ ներառում է նաեւ քնելու համար նախատեսված դիմակ, կոշիկի թիակ, մեկ զույգ ցանցավոր գուլպա: Նկատենք նաեւ, որ այդ ապրանքները օգտագործվում են միայն ինքնաթիռներում՝ երկար չվերթների ժամանակ: Այս պահին ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված «թանգարանային նմուշները» 4000 հատ են և վաճառվում են մեկ ամբողջական լոտով, իսկ ընդհանուր արժեքն է 10 մլն 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ դեռևս 2000 թվականից սկսվեց «Հայկական ավիաուղիներ»-ի մասնավորեցման գործընթացը, ի վերջո, այդ ավիաընկերությունը 2002-ին սնանկացավ, իսկ ազգային փոխադրողի լիցենզիան տրվեց «Արմավիային», որը սնանկացավ 2013-ին»:

Նմանատիպ նյութեր