211652_close_icon
views-count1261 դիտում article-date 11:52 25-11-2015

Օբաման ուժեղացնում է ԻՊ-ի դեմ պայքարը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորհրդակցություն է անցկացրել երկրի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, հաղորդում է Reuters-ը: Նա հանձնարարել է ուժեղացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Օբամայի մեկ այլ կարգադրությամբ կընդլայնվեն նաև ահաբեկիչների միջև կապի խզմանն ուղղված ջանքերը: ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս ԻՊ-ի ընդլայնումը կանխելու անհրաժեշտությունը: Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դիմել էր կոալիցիայի անդամներին՝ կոչ անելով ակտիվացնել պայքարի ջանքերը:

Նմանատիպ նյութեր